2025 թ. փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 1.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 5.3%:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
-
շինարարություն՝ 12.7%.
-
շծառայություններ՝ 12.1%.
-
առևտրի շրջանառություն՝ 6%:
Արդյունաբերության ծավալները նվազել են 26.6 %-ով։
2025 թ. փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 61 %-ով. արտահանումը նվազել է 67.7 %-ով, իսկ ներմուծումը՝ 55.2 %-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 2.5%: