Այսօր՝ ժամը 10:00-ի սահմաններում, Մեղրի-Նռնաձոր ավտոճանապարհի 27 կմ հատվածում UAZ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվել ձորը, կա մեկ զոհ և մեկ տուժած: Այս մասին 1Լurer.am-ին հաստատել են ՆԳՆ-ից:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ՌԴ սահմանապահ է մահացել, ևս մեկ սահմանապահ վնասվածքներ է ստացել: