Կրեմլը Էր Ռիադում բանակցությունների վերաբերյալ ամփոփոիչ հաղորդագրություն է տարածել: Ռուսական կողմը հաստատել է Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման և ուժի չկիրառման անհրաժեշտությունը:
Նշվում է, որ ձեռք բերված պայմանավորվածություններն ուժի մեջ կմտնեն, երբ վերացվեն Ռոսսելխոզբանկի և պարենային ոլորտի այլ կազմակերպությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ֆինանսական գործարքների, նավահանգիստներում Ռուսաստանի դրոշով նավերի սպասարկման, Ռուսաստան գյուղատնտեսական տեխնիկայի, սննդամթերքի մատակարարման սահմանափակումները:
Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածները 30 օրով դադարեցնելու ուղղությամբ՝ այդ ժամկետը երկարաձգելու կամ չեղարկելու հնարավորությամբ:
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները նաև ողջունում են երրորդ երկրների ջանքերը, որոնք ուղղված են էներգետիկ և ծովային ոլորտներում համաձայնությունների իրականացմանը: Ռուսական կողմը եզրափակել է՝ Մոսկվան և Վաշինգտոնը կշարունակեն աշխատել ամուր և կայուն խաղաղության հասնելու համար:
Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է Սև ծովում հրադադարի շուրջ համաձայնությունը: Նա նշել է, որ ռեժիմը կարող են վերահսկել ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ, օրինակ, եվրոպական երկրները կամ Թուրքիան: Զելենսկին շեշտել է՝ Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի: