Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել «Սոլոմոնյան» ՍՊԸ ընկերությանը պատկանող հացի արտադրամասում (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան) և պարզել, որ այն աշխատում է իրավական ակտերով սահմանված անիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:
Այսպես՝
-
արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքն ու դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը.
-
հատակի, պատերի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը.
-
չի ապահովվել տեխնոլոգիական սարքավորումների, գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: