ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի՝ ընդլայնված կազմով հանդիպումը:
Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Այցի շրջանակում նախատեսված է նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ Երևանում Արաղչին հանդիպելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Բացի երկկողմ հարաբերությունների շուրջ քննարկումներից՝ օրակարգում նաև Հարավային Կովկասի վերջին իրադարձություններն են։