Իսրայելն առավելագույն ճնշում կգործադրի ՀԱՄԱՍ-ի վրա բոլոր միջոցներով՝ հայտնել են երկրի վարչապետի աշխատակազմից՝ մեկնաբանելով The Wall Street Journal-ի հրապարակումը, որ ՑԱՀԱԼ-ը մտադիր է ցամաքային լայնածավալ գործողություն իրականացնել Գազայի հատվածում։
«Կանենք հնարավորը՝ վերադարձնելու պատանդներին»,- նախազգուշացնում է իսրայելական կողմը։
ՑԱՀԱԼ-ը վերսկսել է Գազայում ռազմական գործողությունները մարտի 18-ին: Բացի օդային հարվածներից իրականացվում են ցամաքային գործողություններ: Հայտնի է խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին: 2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհերի թիվը հասնում է 50000-ի, վիրավորներինը՝ 114000-ի: ԶԼՄ-ների տվյալով՝ պատերազմի և սահմանային անցակետերի փակման հետևանքով Գազայի հատվածում տնտեսական և հումանիտար ճգնաժամ է:
Տեղեկություններ կան, որ Եգիպտոսը նոր առաջարկ է ներկայացրել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին՝ վերսկսելու հրադադարի ռեժիմը: