Մարտի 24-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հյուրընկալել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան տնտեսական և առևտրային գրասենյակի ներկայացուցիչներ՝ խորհրդական Ցայ Չունին, երրորդ քարտուղար Վու Թիանյուին և նրանց գլխավորած պատվիրակությանը։
Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ կայացել է հանդիպում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հետ, քննարկվել են նոր մարքեթինգային նախաձեռնություններ, որոնք նպատակ ունեն խթանել զբոսաշրջային հոսքերի աճը Հայաստանի և Չինաստանի միջև։
Համագործակցության շրջանակում կողմերը պայմանավորվել են փոխանակել և տարածել երկու երկրների զբոսաշրջային գովազդային տեսանյութերը սոցիալական հարթակներում՝ նպաստելով միմյանց զբոսաշրջային տեսանելիության բարձրացմանը։