Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար, Սաուդյան Արաբիայում ամերիկյան թիմի հետ քննարկումներում ռուսական պատվիրակության անդամ Գրիգորի Կարասինը մանրամասներ է հայտնել բանակցություններից: Նրա խոսքով՝ շփումը եղել է հետաքրքիր և բարդ, բայց կառուցողական:
«Ուկրաինայի հարցով մեր դիրքորոշումները միշտ չէ, որ համընկնում են, բայց կողմերը տարբերակներ կփնտրեն. նման հնարավորություն է ի հայտ եկել։ Մոսկվան ու Վաշինգտոնը հասկանում են, որ պետք է գործակցեն ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցերի շուրջ»,-ասել է Կարասինը։
Նա հավելել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի փորձագիտական խմբերի բանակցությունները կարող են շարունակվել։