Աննախադեպ բան է, որ ՀԱՊԿ անդամին որևիցե այլ երկիր, որը ՀԱՊԿ-ից դուրս է, մի հատիկ փամփուշտ վաճառի կամ մի հատիկ փամփուշտ փոխանցի. դուք հասկանո՞ւմ եք՝ դա ինչ քաղաքական մեսիջ է: Կարևորը այն չէ, թե ինչ են տալիս, կարևորը՝ հենց այդ գործողությունը նշանակում է վստահության այն աստիճանը, որ քո տեխնոլոգիաները չեն փոխանցվելու երրորդ երկրի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով իշխանության հաջողությունների վերաբերյալ հարցին:
«Ապոկալիպտիկ այն հայտարարությունները, որ արվում էին պատերազմից հետո... Մենք այսօր ունենք համաձայնեցված պայմանագիր. դիվանագիտության ոլորտում, միջազգային գործընկերների ոլորտում:
Մենք՝ ՀՀ-ն, իր տնտեսության տարբեր ոլորտներ դիվերսիֆիկացրել է, փոխել է շատ բաներ: Այն մակարդակը, որը կա միջազգային մեր հարաբերություններում, երբևիցե չենք ունեցել. մարդու իրավունքներ, խոսքի ազատություն: Գիտեն, որ ՀԱՊԿ-ի անդամ ենք, բայց զենք են վաճառում, դա հաջողություն չէ՞: Այն, որ միջազգային դիտորդները ՀՀ սահմանին են կանգնած, և դա բարձրացնում է ՀՀ անվտանգային մակարդակը, այն, որ ՀՀ ձայնը լսելի է աշխարհով մեկ, և մեր գործընկերները թե՛ հայտարարությունների, թե՛ աջակցության առումով, թե՛ այն ծրագրերի, որոնք իրականացնում են, անում են:
Շատ հնարավոր էր 2020 թվականի պատերազմից հետո, և այդպիսի պլան էլ կար, և չեմ բացառում, որ այդ պլանը դեռ ինչ-որ մարդկանց մտքում կա, ունենալ հայելային նույն իրավիճայը, որը եղել է 90-ականներից հետո, այսինքն՝ ադրբեջանական զորքը՝ պայմանական ինչ-որ տոկոս, ՀՀ տարածքից զավթի, նստի և հռչակի այն, ինչ-որ իրենք ասում են. այդ պլանն է եղել: ՀՀ-ն, այսպես ասած, միջազգային միություններին միացնելու պլանն է եղել, ՀՀ-ում մարիոնետային իշխանություն բերելու պլանն է եղել: Մենք պատերազմից հետո մաքսիմալ ամեն ինչ արել ենք: Ամենահաջողված ոլորտը մեզ մոտ միջազգայինն է»,- նշեց Ալեն Սիմոնյանը: