Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկի շուրջ, որոնք ենթակա են էներգացանցին հարվածելու ժամանակավոր մորատորիումին հայտնում է Կրեմլը։
Դրանք են՝
-
Նավթի վերամշակման գործարաններ,
-
Նավթագազատարներ և պահեստարաններ, այդ թվում՝ պոմպակայաններ,
-
Էլեկտրաէներգիայի արտադրության և փոխանցման ենթակառուցվածքները, ներառյալ` էլեկտրակայանները, ենթակայանները, տրանսֆորմատորները և բաշխիչները,
-
Ատոմային էլակտրակայանները,
-
Հիդրոէլեկտրական ամբարտակները։
Ժամանակավոր մորատորիումը գործում է 30 օր՝ սկսած մարտի 18-ից, այն կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։ Կողմերից մեկի՝ մորատորիումի խախտման դեպքում մյուսն իրավունք ունի իրեն ազատել այն կատարելու պարտավորությունից: