Պետք է շարունակել բանակցել, գտնել արժանապատիվ, երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ՝ հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը Իրանի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում: Տարածաշրջանում նոր էսկալացիայի հնարավորության հարցին անդրադառնալով՝ Աբբաս Արաղչին նշել է, որ այդ վտանգը գոյություն ունի, և հույս հայտնել, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը այն կհասցնի նվազագույնի:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում: