Մենք կարծում ենք, որ խնդիրները տարածաշրջանում պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով, և դեմ ենք ցակացած ռազմական քայլի՝ տարաձայնությունները տարածաշրջանում լուծելու համար: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«Հաղորդակցությունների ուղիների, տրանզիտային ուղիների ձևավորումը տարածաշրջանում ընդունելի հարց է, բայց պետք է լինի երկրների ինքնիշխանության ներքո, և պետք է հարգվեն երկրների տարածքային ամբողջականությունը և ազգային օրենքները: Եթե տարածաշրջանի երկրները ուզենան օգտագործել հաղորդակցության ուղիները և տրանզիտային ուղիները, Իրանը միանգամայն կողմ է, բայց ինչպես նշեցի՝ երկրների ազգային ինքնիշխանության և միջազգային սահմանների հարգման շրջանակներում: Բացի դրանից՝ որևէ ուղի չի համարվում ընդունելի»,- նշեց Իրանի ԱԳ նախարարը: