Վաշինգտոնը և Կիևը քննարկում են ուկրաինական էլեկտրակայանների շահագործումն ամերիկյան ընկերություններին հանձնելու հնարավորությունը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը նախարարների կաբինետի հետ հանդիպմանը։
Դոնալդ Թրամփը նաև ակնկալում է, որ մոտ ապագայում ԱՄՆ-ը և Ուկրաինան կստորագրեն օգտակար հանածոների մասին համաձայնագիրը։ Նրա խոսքով՝ այժմ ռուս-ուկրաինական կարգավորման օրակարգում են նաև տարածքների հարցը, հնարավոր սահմանազատումը, էներգետիկ անվտանգությունը։ Սպիտակ տան ղեկավարը կրկնել է՝ հակամարտությունը պետք է դադարեցվի: Թրամփը բողոքել է, որ Միացյալ Նահանգներն արդեն չափից շատ է ծախսել Ուկրաինայում պատերազմի վրա:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիայում ամերիկյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ռուսական և ուկրաինական թիմերի հետ: Նա հույս է հայտնել, որ դրանց արդյունքներով հնարավոր կլինի առաջընթաց գրանցել:
Մանրամասները՝ տեսանյութում: