Դա եթե մենք չվավերացնեինք, լրիվ ուրիշ իրականության մեջ էինք ապրելու: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հռոմի ստատուտի վավերացմանը:
«Օրինակ՝ կարող էր ՀՀ տարածք շատ ավելի շատ տեղերում ներխուժած հակառակորդ ունենայինք, կարող էր ՀՀ-ի ինքնիշխանության աստիճանն այսքան չլիներ»,- նշեց Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանը 2023-ի հոկտեմբերին վավերացրել է Հռոմի ստատուտը՝ միանալով Արդարադատության միջազգային դատարանին: Այն ուժի մեջ է մտել 2024-ի փետրվարի 1-ից: Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի հիմնարար պայմանագիրը՝ Հռոմի ստատուտը, ստորագրող 124-րդ երկիրը: