Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է 2 խաղափուլ: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ 9 խաղափուլից հետո գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ունի 7 միավոր և կիսում է 2-5-րդ հորիզոնականները:
Վաղը Գաբրիելը խաղում է գերմանացի գրոսմայստեր Մաթիաս Բլյուբաումի հետ, ով 7.5 միավորով գտնվում է 1-ին հորիզոնականում:
Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են նաև գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր ունեն 6.5 միավոր:
Նախավերջին՝ 10-րդ խաղափուլը կմեկնարկի մարտի 25-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:
Խաղերին կարող եք հետևել այստեղ։