Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆի պատասխան խաղում Վրաստանի հավաքականը 6:1 հաշվով ջախջախեց Հայաստանի հավաքականին:
Խաղի եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո մի խումբ դեռահասներ մտել են խաղադաշտ և վազել դեպի վրացի ֆուտբոլիստները: Ֆուտբոլիստների՝ հանդերձարան գնալուց հետո այդ դեռահասները գնացել են հայ երկրպագուների սեկտորի կողմ ու սկսել պլաստիկե և մետաղական տարաներ նետել հայերի ուղղությամբ:
Այդ ամենը դուր չէր գալիս նաև վրացի իրական երկրպագուներին, ու խաղադաշտ մտած դեռահասներն արժանանում էին նաև վրացական ուլտրասի սուլոցներին ու հայհոյանքներին: Այս անկարգության հետևանքով Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կտուգանվի:
Հեղինակ՝ Արմեն Գարամյան