Երևանի քաղաքապետարանը մերսման սրահներում ստուգայցերով հայտնաբերել է խախտումներ, օրինակ, շատ սրահներ կրթամշակութային, առողջապահական հաստատություններից ու զբոսայգիներից, բազմաբնակարան շենքերից հարյուր մետր հեռավորությունը չեն պահպանում և բուժական մերսմամբ չեն զբաղվում: Օրենսդրական նոր փոփոխություններով՝ քաղաքապետարանն արդեն կունենա մերսման օրինախախտ սրահների աշխատանքը կասեցնելու իրավունք:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։