Ստամբուլի նահանգապետի վարչությունը որոշել է մարտի 26-ին քվեարկություն անցկացնել Ստամբուլի քաղաքապետարանի ղեկավարության ընտրության համար՝ կապված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման հետ։ Այս մասին ասվում է նահանգի իշխանությունների տարածած հայտարարության մեջ։
«Ներքին գործերի նախարարության կողմից Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և Բեյլիքդյուզուի քաղաքապետ Մեհմեթ Մուրատ Չալըքին զբաղեցրած պաշտոններից ժամանակավորապես հեռացնելու կապակցությամբ որոշում է կայացվել ընտրել Ստամբուլի փոխքաղաքապետ և Բեյլիքդյուզուի քաղաքապետ»,- ասված է նահանգապետի վարչության հայտարարության մեջ:
Այսպիսով իշխանությունները հասկացրել են, որ չեն ծրագրում արտաքին կառավարում մտցնել մեգապոլիսի քաղաքապետարանում, իսկ քաղաքը ժամանակավորապես կղեկավարի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը: