Մեծ մասամբ մարդիկ են իրենց անձնական տվյալները տալիս խարդախներին,- վստահեցրել է Կենտրոնական բանկի նախագահը՝ անդրադառնալով կեղծ վարկերի ձևակերպման թեմային: Մարտին Գալստյանը տեղեկացրել է, որ տուժողների հետ հանդիպել են և ուսումնասիրում են բոլոր դեպքերը: Վստահեցրել է՝ եթե պարզվի, որ առցանց տիրույթում եղել է պաշտպանվածության խնդիր, բանկերը կպարտավորվեն հատուցել վնասը: Խորհրդարանում այսօր զեկույց է ներկայացրել նաև երկրի գլխավոր ֆինանսիստը:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։