Մարտի 24-ին տեղի է ունեցել Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի ու Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի ընթացիկ հարցեր։ Նշվել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման առաջընթացը: Նախարարները քննարկել են առաջիկա միջպետական շփումների ժամանակացույցն ու բովանդակությունը։