Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները բանակցություններ են սկսել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում: Կրեմլը դրանք «բարդ» է անվանել: Ամերիկացի բանագնաց Սթիվ Ուիթքոֆն էլ ասել է, որ «իրական առաջընթաց» ակնկալում է Սև ծովում հրադադարի հարցում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ռուսական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը։
Ռուսաստանի պատվիրակությունը ժամանել էր The Ritz-Carlton հյուրանոց, Սաուդյան Արաբիայի պետական անվտանգության աշխատակիցները լրագրողներին խնդրել են հեռանալ հյուրանոցի տարածքից։
Ռուս-ամերիկյան բանակցություններն ընթանում են Ուկրաինա-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլի ավարտի հաջորդ օրը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի և ԱՄՆ-ի թիմերի հանդիպումը Սաուդյան Արաբիայում «բավական օգտակար է» համարել։ Նա կոչ է արել աշխարհին մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա իրական հրադադարի համար։