Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունն այսօր Եվրամիության համար միակն է,- նշել է ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ ընդգծել, որ որևէ այլ պետության հետ այս պահին նման երկխոսություն չկա, և սա վերաբերմունքի ցուցիչ է: Արտաքին գործերի փոխնախարարն էլ հույս է հայտնել, որ գործընթացն արագ կանցնի: Պարույր Հովհաննիսյանի խոսքով՝ ԵՄ գործընկերները խուսափում են ժամկետներ նշել:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի տեսանյութում: