Հայաստանից՝ Սիրիային: Այս մակագրությամբ մարդասիրական օգնության փաթեթներն արդեն բաշխվում են հասցեատերերին: Մեր հումանիտար բեռն արդեն Հալեպում է: Այն դիմավորել են Հայաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարն ու Հալեպում գլխավոր հյուպատոսը: Հալեպի Նահանգային պաշտոնյաները ասել են, որ Հայաստանի այս ժեստն ավելի կխորացնի հայ-սիրիական դարավոր բարեկամական հարաբերությունները: Զարմիկ Պողիկյանի ռեպորտաժը՝ Հալեպից: