Մարգարայի անցակետի ժամանակավոր բացումը Բաքուն համարում է Երևանի և Անկարայի գաղտնի բանակցության արդյունք: Ադրբեջանի իշխանական մամուլում կոշտ որակումներ են հնչում Թուրքիայի հասցեին. նշվում, թե այդ երկիրը խախտել է խոստումը, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է իրականացնի Ադրբեջանի հետ համակարգմամբ:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի տեսանյութում: