Պարեկային ծառայության կենտրոնական վարչակազմի ծառայողները կատարելագործում են կրակելու հմտությունները: Պարեկային ծառայությունում ընթանում են կրակային պատրաստության դասընթացներ։
Դասընթացից առաջ բժիշկը հետաքրքրվում է պարեկային ծառայողների առողջական վիճակով, ինչից հետո միայն սկսվում է պարապմունքը։
Առաջիկայում նախատեսվում է փուլ առ փուլ պարապմունքներ անցկացնել պարեկային ծառայության ողջ անձնակազմի հետ։
«Պարբերաբար՝ տարին մեկ կամ երկու անգամ, անցկացնում ենք կրակային պատրաստություն, որպեսզի պարեկային ծառայողները ավելի պրոֆեսիոնալ իրականացնեն իրենց գործառույթները»,- ներկայացնում է Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը:
Կրակային պարապմունքին զուգահեռ՝ շարային հրապարակում էլեկտրամոբիլների ուսուցման դասընթաց է։
Արթուր Խուդինյանի խոսքով՝ «Պարեկային ծառայությունը համալրվել է էլեկտրամոբիլներով: Այս պահին իրականացնում ենք դասընթաց, և մոտ ժամանակներում պարեկները ծառայությունը կշարունակեն էլեկտրոմոբիլներով»։
Դասընթացի ավարտին ծառայողները ստանում են համապատասխան գնահատականներ։
ՆԳՆ-ում ընթացող բարեփոխումների շրջանակում Պարեկային ծառայությունը վերազինվում է նյութատեխնիկական և տրանսպորտային նոր միջոցներով, իսկ պարեկները շարունակաբար կատարելագործում են գիտելիքներն ու հմտությունները։