Ստամբուլի դատարանի որոշմամբ ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է։ Նա մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման և ահաբեկչության հետ կապ ունենալու համար։ Քաղաքական գործիչը, սակայն, հերքել է իրեն ներկայացվող բոլոր մեղադրանքները։
Ընդդիմության համոզմամբ՝ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված գործը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ նա համարվում է առաջիկա ընտրություններում Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակիցը: Մարտի 22-ի դատական նիստից հետո Իմամօղլուն նաև ժամանակավորապես հեռացվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից: Ակնկալվում է, որ մարտի 26-ին քաղաքապետարանի ղեկավար կազմի ընտրություն կանցկացվի։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը հայտնել է, որ նախագահի հավանական արտահերթ ընտրություններին մասնակցելու համար թեկնածուների հաստատման փրայմերիզում Իմամօղլուն շուրջ 15 միլիոն ձայն է հավաքել, և հենց նա կնախաառաջադրվի կուսակցության կողմից:
Օզգուր Օզելը հայտարարել է նաև, որ կուսակցության համակիրներն ամեն օր լինելու են հրապարակներում:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: