ՀՌՀ գործընկերները տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության(մարտի 15-ից 20-ը) սահմանված կարգի վերաբերյալ խախտում չեն արձանագրել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ-ից։
Վերջիններս, չունենալով օրենսդրական որևէ պարտավորություն (բացառությամբ հանրային հեռարձակողի), հանրային լայն իրազեկվածությունն ապահովելու համար պարբերաբար հեռարձակում են նաև ԿԸՀ պատրաստած սոցիալական հոլովակները։