Փետրվարի երկրորդ կեսից մայրաքաղաքում սկսվել են տունկի աշխատանքները: Առաջին անգամ է, որ ձմեռային հատվածում իրականացվել է մշտադալարների տունկ: Արդյունքում Երևանում տնկվել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ, հիմնականում՝ սոճիներ և եղևնիներ: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
«Տեղեկացնեմ նաև, որ մարտի 10-ից Երևան քաղաքում մեկնարկել են սանիտարական էտի և ձևավորման աշխատանքները: Ըստ տրանսպորտի վարչության տված տվյալների՝ իրականացվում են փողոցներում ավտոբուսային երթուղիներին խանգարող ծառերի սանիտարական էտի աշխատանքներ»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ աշխատանքներում ընդգրկված են նաև 300 բակ, 19 այգի և 18 փողոց ու պողոտա:
Էտի աշխատանքները մարտի 10-ից ապրիլի 10-ն են նախատեսված, սակայն հաշվի առնելով եղանակի կտրուկ տաքացումը՝ հնարավոր է՝ էտի աշխատանքները Երևանի հարավային մասում ավարտվեն ապրիլի 1-ին: