Մետրոյի շաբաթը թվերով․ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։
Շաբաթվա ուղևորահոսքը
Մարտի 17-23-ը մետրոպոլիտենը սպասարկել է 487. 587 ուղևոր։
Շարժակազմերի տվյալներ
Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2910 շարժակազմ, որոնցից՝
800-ը՝ երեքվագոնանի,
1086-ը՝ երկուվագոնանի,
1024-ը՝ մեկվագոնանի։
Կատարողականը՝ 100%։
Տեղեկացնում են նաև, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։ Երևանի մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները։