ԱՄՆ Զինված ուժերը երեք հարված են հասցրել Հոդեյդա քաղաքի օդանավակայանին, որը գտնվում է Եմենի արևմուտքում: Այս մասին հայտնել է Al Massira հեռուստաալիքը, որը վերահսկվում է «Անսար Ալլահ» շարժման հութիների կողմից։
Al Hadath հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ հարվածների թիրախը եղել են ապստամբների կողմից օգտագործվող զենքի պահեստները, ինչպես նաև Հոդեյդայի օդանավակայանում տեղակայված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման կայանքները:
Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման ռազմածովային ուժերի հրամանատար Մանսուր աս-Սաադին վիրավորվել է Հոդեյդա քաղաքի վրա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով: Այս մասին հայտնել Է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հեռուստաալիքի զրուցակիցների պնդմամբ՝ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Կարմիր ծովի ափին գտնվող Հոդեյդա քաղաքի հութիների ծովային բազայի ուղղությամբ: Գնդակոծության հետևանքով վիրավորվել են աս Սաադին և ևս յոթ ապստամբներ։