Հակահայկականությունն Ադրբեջանում իշխանությունը պահելու սյուներից է: Մասնագետները պատահական չեն համարում Բաքվի կեղծ հաղորդագրությունները՝ իբրև թե հայկական կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ: Ըստ վերլուծաբանների՝ Բաքվում անակնկալի են եկել, երբ հայկական կողմը համաձայնել է խաղաղության պայմանագրի իրենց ներկայացրած վերջին խմբագրմանը: Այնինչ, Բաքվի նպատակը գործընթացը ձգձգելն է:
Որ հայկական կողմը հրադադարի ռեժիմը չի խախտում, հիմնավորվում է նաև Եվրամիության առաքելության ուսումնասիրությամբ: Իսկ մեր պետական մարմինները՝ վարչապետի աշխատակազմից մինչև պաշտպանության նախարարություն, հետևողականորեն հայտարարում են, որ պատրաստ են հետաքննել ցանկացած փաստ, որ Ադրբեջանը կներկայացնի: Իսկ փաստեր այդպես էլ չեն ներկայացվում:
Իրինա Մկրչտչյանն է լսել փորձագետների հիմնավորումները, թե ինչու իրականում Ադրբեջանը շահագրգռված չէ մշտական խաղաղությամբ: