Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ: Օժանդակությունը ստացել է Հալեպի համայնքապետարանը: Ներկա են եղել Սիրայում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը և Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը:
Հիշեցնենք՝ Կառավարության նիստում որոշվել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող «Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի՝ Թուրքիայի տարածքով Հայաստանի կողմից Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնության բեռները արագ և նվազ ծախսերով հասցնելու համար:
Հայաստանի և Սիրիայի համապատասխան գերատեսչությունների միջև աշխատանքային հանդիպումների արդյունքում էր քննարկվել հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը։
Հիշեցնենք՝ տասնամյակներ շարունակ փակ անցակետը նախորդ անգամ բացվեց 2023-ին՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածներին Հայաստանից մարդասիրական օգնություն ուղարկելու համար: