Վերջին զանգին նախապատրաստվող աշակերտների ծնողները ճոխ միջոցառումների համար պարտադրվող դրամահավաքին վախով են սպասում՝ հաճախ ստիպված են լինում կլորիկ գումար վճարել:
Նման երևույթները կանխարգելող Կրթության նախարարության շրջաբերականն արդեն ուղարկվել է կրթական հաստատություններ, նաև հանձնարարվել, որ Վերջին զանգի միջոցառումներն անցկացվեն մշակութային կրթության տարվա շրջանակում:
Վերջին զանգը, իհարկե, կհնչի, տոնը չի արգելվի, պարզապես կվերահսկվեն անհարկի սոցիալական ծախսեր առաջացնող ճոխություները:
Մոտեցումներն ավելի խիստ են լինելու թանկարժեք նվերների դեպքում: Նախարար Ժաննա Անդերասյանը վստահեցնում է՝ կան օրինակելի դպրոցներ, որոնց հաջողվել է ավարտական միջոցառումները կազմակերպել առանց ֆինանսական բեռի:
Հեղինակ՝ Աննա Զախարյան