Մայրաքաղաքում այս տարվա սկզբին գործնական փուլ մտած տրանսպորտային համակարգի բարեփոխումները տեղափոխվում են նաև մարզեր: Արագածոտնում ապրիլից գործելու է միասնական երթուղային ցանց:
Մրցույթում հաղթած ընկերությունը պարտավորվել է 66 նոր ավտոբուս ներկրել:
Նոր համակարգով տրանսպորտ կգործի նաև այն համայնքներում, որտեղ վերջին տարիներին երթուղայիններ չեն գործել ոչ շահութաբեր լինելու պատճառով:
Բարեփոխումները, սակայն, առանց սակագների փոփոխության հնարավոր չեն:
Արագածոտնի մարզպետի տեղակալը կարծում է՝ երբ գործարկվի նոր ցանցը, մարդիկ, տեսնելով փոփոխությունները, չեն հրաժարվի ավելի բարձր գին վճարել:
Փոխնախարարն էլ փորձով է կիսվում՝ բոլոր մարզերում, որտեղ ձևավորվել են միասնական երթուղիներ, ուղետոմսի գնի փոփոխություններ եղել են: Մյուս կողմից՝ մարզերում ևս բարեփոխումները հարթ չեն ընթանում. Արմավիրում և Արարատում դատական գործընթացներ են սկսվել մրցույթում հաղթած ընկերությունների՝ պարտականությունները պատշաճ չկատարելու հիմքով:
Տարածքային կառավարման նախարարությունը լուծումներ է փնտրում:
Առաջիկայում մրցույթներ են սպասվում նաև Շիրակում, Լոռիում, Տավուշում, Վայոց ձորում ու Սյունիքում:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան