Մենք ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքների համար: Այս մասին հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան խաղից հետո, որում Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով զիջել էր մրցակցին։
«Բավական երկար շփվեցինք թիմում և եկանք այն եզրակացության, որ պատրաստ ենք ընդունել այս մարտահրավերը։
Ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքների համար, բայց երկար զրույցից հետո խոստացել ենք միմյանց և համոզվել, որ կարող ենք որպես մի թիմ առաջ գնալ՝ անկախ այն նեգատիվից, որ ֆուտբոլի նկատմամբ լինում է։
Մենք պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, այդ նեգատիվը, մեր խնդիրները ներսում լուծել և հունիսին ներկայանալ միանգամայն այլ վիճակում և փորձել ամեն ինչ անել, որ կազմ ու պատրաստ, որպես հավաքական, ներկայանալ սեպտեմբերին աշխարհի առաջնության ընտրական փուլին:
Սա համատեղ հայտարարություն է մարզչական շտաբի, ֆուտբոլիստների և ֆեդերացիայի կողմից, և սա արդյունք է այն երկար զրույցից, որը տեղի է ունեցել հանդիպումից հետո»,- ասաց Մելիքբեկյանը լրագրողների հետ զրույցում։
Իր հերթին, հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը ներողություն խնդրեց երկրպագուներից պարտության համար:
«Հուսով եմ՝ նման պարտություններ մեր ազգային հավաքականը չի ունենա»,- ասաց Հարոյանը:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ զիզել էր Վրաստանի հավաքականին։
Խաղն ավարտվել էր 0:3 հաշվով։