Նախորդ տարի մայրաքաղաքում տնկված ծառատեսակները ապահովել են շուրջ 95 տոկոս կպչողականություն:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ կատարվել են բնաբաժակների բացման աշխատանքներ։
«Կենսունակությունը կորցրած թեղիները փոխարինվել են եվրոպական հուդայածառերով։
Թումանյան փողոցի վերաձևավորման աշխատանքները շարունակվում են՝ նպաստելով տարածքի կանաչապատմանն ու բարելավմանը։
Կենսունակությունը կորցրած և դեֆորմացված մանրատերև թեղին փոխարինվում է եվրոպական հուդայածառերով, որոնք ավելի հարմարեցված են քաղաքային միջավայրին։
Այժմ տնկվում են 10 տարեկան ծառեր, որոնք առաջիկա տարիներին կձևավորեն խիտ սաղարթ, կստվերեն փողոցը և կնպաստեն օդի որակի բարելավմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում։