Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ չնայած էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածներ չհասցնելու մասին ԱՄՆ-ի նախաձեռնած պայմանավորվածությանը, ուկրաինական կողմը շարունակում է նման հարձակումները:
«Մարտի 19-ին հարվածի տակ է հայտնվել Կուբանի նավթաբազան, մարտի 21-ին՝ Կուրսկի մարզի «Սուջա» գազաչափիչ կայանը։ Բացի այդ, արձանագրվել են Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի դիտավորյալ ուղղորդման հերթական բարբարոսական դեպքերը բնակելի տների և սոցիալական հաստատությունների վրա»,- ասված է Զախարովայի հայտարարության մեջ:
Ըստ նրա՝ նման քայլերով Կիևը ցույց է տալիս խաղաղության հասնելու ցանկության բացակայությունը և փորձում է խափանել բանակցային գործընթացը:
«Զգուշացնում ենք, որ եթե Կիևի ռեժիմը շարունակի ապակառուցողական գիծը, ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան տալ, այդ թվում՝ համաչափ»,- ասել է Զախարովան։