Ես միանշանակ ասում եմ, ես արդեն յոթ տարի Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ և այսօր ասում եմ, որ իմ կարծիքով, և վստահ եմ դրանում, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է։ Այն բոլոր, այն՝ ինչ որ մենք անվանում ենք չզիջման շրջան, այդ թվում՝ իմ վարչապետության շրջանում, մենք այդ բոլոր ժամանակաշրջանում զիջած ենք եղել մեր ունեցած ամենակարևորը՝ մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը և մեր պետականությունը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է հասկանանք, ի վերջո, պե՞տք է մենք մեզ հետ մի անգամ խոսենք այս ամեն ինչի մասին։ Հետևաբար, ասեք ի՞նչն ենք զիջել։ Ես պատրաստ եմ տող-տող գնալ։ Իսկ այն, որ ես ասում եմ կորուստ, այո, մենք կորուստներ ունեցել ենք և առաջին հերթին նկատի ունեմ մեր նահատակներին, որոնք անվերադարձ զրկվել են իրենց կյանքից, բայց մենք պետք է հասկանանք նաև, սա էլ է շատ կարևոր, ես ինքս ինձ հարց եմ տվել` լավ, ինչի՞ համար զոհվեցին այդ տղաները, և ինքս ինձ համար գտել եմ, ոչ թե գտել եմ, ոչ թե ստեղծել եմ, հորինել եմ, այլ եկել եմ այդ հարցի պատասխանին՝ անկախության համար, ինքնիշխանության համար, պետություն ունենալու համար, պետություն ունենալու շանս ունենալու համար, խաղաղության համար։
Այն ժամանակներում, որ մենք չենք զիջել, մենք չենք ունեցել ոչ միայն խաղաղություն, այլև խաղաղություն ունենալու շանս։ Մենք չենք ունեցել պետություն ունենալու հեռանկար, և այն բանակցային առաջարկները, որոնք 2018 թվականի դրությամբ սեղանին դրած են եղել, իրականում ես ասել եմ ինչ-որ ձևով, հիմա էլ կկրկնեմ, դրանք ոչ թե Լեռնային Ղարաբաղի մասին են եղել, այլ դա Հայաստանի ինքնիշխանությունը և անկախությունը ևս մի աստիճանով նվազեցնելու մասին են եղել, այն թոկը, որի մասին ես խոսել եմ Ազգային ժողովի ամբիոնից, այդ թոկի և քփությունը, այսինքն՝ թոկը վզից կապված և այդ գոտին ավելի նեղացնելու և պարանի երկարությունն ավելի կարճացնելու մասին են եղել»,- ասել է վարչապետը։