Գազայի հատվածում մարտերը շարունակվում են: Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է՝ ՑԱՀԱԼ-ն ընդլայնելու է Գազայի հատվածում ազդեցությունը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի վերադարձրել պատանդներին: Իսրայել Կացը հրահանգել է զինվորականներին՝ ավելի շատ տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատել: Հայտնի է, որ հրադադարից հետո վերջին օրերին Գազայի հատվածում հարյուրավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել: 2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհերի թիվը հասնում է 50000-ի, վիրավորներինը՝ 114000-ի:
ՑԱՀԱԼ-ը հարվածներ է հասցրել նաև Սիրիայի տարածքին՝ խոցելով ռազմական 2 օբյեկտ: Ըստ իսրայելական կողմի՝ նպատակն է ոչնչացնել այդ տարածքներում «մնացած ռազմավարական հնարավորությունները»:
2024 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ Իսրայելի ուղղությամբ արձակումներ են եղել Լիբանանի տարածքից: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ արկերը ոչնչացվել են սահմանամերձ տարածքում: Իսրայելական կողմն էլ հարվածել է Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» դիրքերին: