Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Մագդալենա Գրոնոն հանդիպել է Չեխիայի արտգործնախարարի հետ: X-ի իր էջում նա հայտնել է, որ ի թիվս այլնի՝ քննարկվել է հայ-ադրբեջանական գործընթացը։
«Ընդգծել եմ Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը Եվրամիության շարունակական աջակցության անհրաժեշտությունը և վերահաստատել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները վերջնականացնելու մասին անցած շաբաթ արված հայտարարությունների կարևորությունը», - նշել է Գրոնոն։
Մանրամասները՝ տեսանյութում։