ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆը լրագրող Թակեր Կարլսոնի հետ հարցազրույցում անդրադարձել է Ուկրաինային և Մերձավոր Արևելքին, խոսել այդ տարածաշրջաններում հակամարտությունները դադարեցնելու՝ Վաշինգտոնի ջանքերից:
Ուիտկոֆի խոսքով՝ Միացյալ Նահանգների միջնորդական դերն իմաստ կունենա, միայն եթե ամերիկյան կողմը վստահ լինի, որ կարող է որոշակի ազդեցություն ունենալ:
«Ինչո՞ւ ժամանակ վատնենք՝ ասելով, որ կարող ենք խնդիրը երկխոսության միջոցով լուծել, իսկ հետո չհաջողենք: Այս հաշվարկները վերաբերում են ոչ միայն Իրանին, Ռուսաստանին ու Ուկրաինային, այլև Ադրբեջանին և Հայաստանին»,- հավելել է ԱՄՆ նախագահի բանագնացը։