Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը ժամանակավորապես բացելու ուղղությամբ, որպեսզի Հայաստանին հնարավորություն ընձեռվի մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին:
Այդ մասին X-ի միկրոբլոգում գրել է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուիս Բոնոն:
«Սա ցույց է տալիս, թե ինչպես է Հարավային Կովկասում համագործակցությունն օգուտ տալիս ողջ տարածաշրջանին»,- նշել է ամերիկացի պաշտոնյան։