Բրազիլիա պաշոտանական այցի ընթացքում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղի ազդեցիկ օրաթերթերից «Folha»-ին։
Անդրադառնալով խաղաղության համաձայնագրին նախարարը նշել է, որ Հայաստանը պատրաստ է անմիջապես սկսել խորհրդակցություններ ստորագրման վայրի և ամսաթվի վերաբերյալ, սակայն Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել։
Արտգործնախարարն ընդգծել է՝ կա իրական հնարավորություն՝ շրջելու թշնամանքի էջը և հաստատելու իրական խաղաղություն:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։