Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Փհենյանում հանդիպել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ, փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը: «Նա մեծ ուշադրություն է դարձնում Ձեզ հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը»,- ասել է Սերգեյ Շոյգուն։ Հանդիպումից հետո նա նշել է, որ օգտակար, կարևոր և անհրաժեշտ բանակցություններ է անցկացրել Կիմի հետ:
Հյուսիսկորեական կողմն էլ հայտնել է, որ քննարկել են երկու երկրի գործակցության ընդլայնման և ամրապնդման հարցը, այդ թվում՝ անվտանգության ոլորտում: «Հաստատվել է կողմերի միասնական դիրքորոշումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։