Ամերիկյան որոշ բանկեր խտրական վերաբերմունք ունեն հայ հաճախորդների նկատմամբ: Լոս Անջելեսի քաղաքացիական իրավունքների վարչությունը հայ համայնքից բողոքներ է ստանում: Տնօրենն ասում է՝ ուսումնասիրել են վարկային պատմություն ունեցողների տվյալները, պարզել, որ «յան» ազգանուն ունեցող անձանց մերժել են: Նշում են, որ այդ վերաբերմունքը չեն հանդուրժելու և բավարար ապացույցներ ունենալու դեպքում կներկայացնեն դատական հայց: Այդպիսի իրավիճակում հայտնվածներին կոչ են անում դիմել վարչությանը:
Հեղինակ՝ Լիլիթ Սեդրակյան