Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևանի թիվ 184 դպրոց:
Կրթական հաստատությունն ունի նորակառույց մարզական մասնաշենք՝ կահավորված նոր մարզագույքով:
Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների հետ շրջել էր մասնաշենքում, ծանոթացել պայմաններին:
Վարչապետը նաև տեղեկացրել է՝ թիվ 184 ավագ դպրոցի մարզադահլիճի կառուցման համար Կառավարությունը հատկացրել է 314 մլն դրամ:
Նշենք, որ վարչապետ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել նաև Արմավիրի մարզի Արգավանդ և Տանձուտ բնակավայրերում, զրուցել բնակիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերի: Դրանք վերաբերվել են գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանն ու Կառավարության ծրագրերին: