Շիրակի մարզպետի աշխատակազմը հայտնում է՝ մարզում նախորդ գիշերվանից տեղումներ են եղել ձնախառն անձրևի տեսքով, իսկ հետո՝ առատ ձյան։
Մարզի ճանապարհների մաքրման համար բոլոր ուղղություններով աշխատանքներ են տարվել ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից։
Ձյունը մաքրելու, ճանապարհները աղով և ավազով մշակելու աշխատանքներն այժմ էլ շարունակվում են։
Ժամը 10.30-ի դրությամբ փակ ճանապարհներ Շիրակի մարզում չկան։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Լոռու, Շիրակի մարզերում, Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Ծաղկաձոր, Գավառ, Վարդենիս, Ճամբարակ, Բերդ քաղաքներում, Թալինի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։