Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն գրառում է արել Պրահայում անցկացված ինտենսիվ հանդիպումների մասին:
«Հենց նոր Պրահայում ավարտվեցին երկօրյա ինտենսիվ հանդիպումները: Շնորհակալ եմ իմ չեխ գործընկերներին, մասնավորապես՝ արտգործնախարար Յան Լիպավսկուն՝ ջերմ ընդունելության և Հարավային Կովկասի վերաբերյալ մտքերի բաց փոխանակման համար»,- գրված է Գրոնոյի X-ի էջում։
Ընդգծվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն աջակցելու ԵՄ ջանքերի շարունակման անհրաժեշտությունը և վերահաստատվել է անցյալ շաբաթ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ արված հայտարարությունների կարևորությունը: