ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Հուշագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել ծրագրի շահառու կրթաթոշակառուների պրակտիկան նախարարությունում, ներկայացնել պետական համակարգի գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև ստեղծել նրանց գիտելիքներն ամրապնդելու հնարավորություններ:
Կողմերը գործընկերային հարաբերությունները հնարավոր բոլոր ուղղություններով զարգացնելու պատրաստակամություն են հայտնել: