Խաղաղության ժամանակը հիմա է, և եթե Հայաստանի ուժեղ քաղաքական կամքը փոխադարձվի, մենք կհասնենք երկար սպասված և ցանկալի խաղաղության, հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Բրազիլիայի Ռիո Բրանկոյի դիվանագիտական ինստիտուտում:
Նախարարն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի և Եվրամիության հետ ամրապնդվող հարաբերություններին, Վաշինգտոնի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը բնորոշել պատմական կարևոր իրադարձություն: Միրզոյանը կարևորել է նաև հարավամերիկյան երկրների հետ Հայաստանի խորացող կապերը:
Մանրամասները՝ ռեպորտաժում։